|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Չի բացառվում, որ Արարատի քաղաքապետի ընտրություններում առաջադրված ԲՀԿ թեկնածու Սամվել Բարսեղյանն ինքնաբացարկ հայտարարի: ԲՀԿ՝ «Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ' այդ հարցով զբաղվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. նա փորձում է համոզել խնամի Ծառուկյանին' հանել ԲՀԿ թեկնածուին մրցապայքարից:
Բանն այն է, որ այս տարածաշրջանի ոստիկանապետը Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է՝ Արսեն Աբրահամյանը, եւ եթե քաղաքական որոշում լինի՝ ընտրակաշառք բաժանողներին բռնել-դատելու, ապա վերջինս պետք է գործի, հակառակ դեպքում աշխատանքից կարող է թռչել, քանի որ Վովա Գասպարյանը խստիվ զգուշացվել է, որ որեւէ մեկը որեւէ բան «չի բաժանելու»: Ի դեպ, մեկուկես տարի առաջ Արսեն Աբրահամյանի դուստրն իրենց փողոցում վրաերթի էր ենթարկել հարեւանի երեխային:
Թերթի աբյուրների փոխանցմամբ' Գագիկ Ծառուկյանն օրերս եղել է մարզում, հանդիպել տեղի իշխանությունների հետ, սակայն թեկնածուի հարցը դեռ բաց է: Ի վերջո, ԲՀԿ թեկնածուն ինքնաբացարկ հայտնելո՞ւ է՝ ճշտող հարցին Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանել է. «Ոչ, չի հայտնելու»: