կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-24 13:30
Մշակույթ

Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր չբավարարված կապիկների պես կղժղժան

Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր չբավարարված կապիկների պես կղժղժան

Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր չբավարարված կապիկներ պես կղժղժան համագումարին. դրանք այն մարդիկ են, ովքեր 10 տարի ՀԳՄ չեն մտել եւ հանկարծ որոշել են համագումարին մասնակցել. լրագրողների հետ զրույցում ասաց ՀԳՄ նորընտիր նախագահ Էդվարդ Միլիտոնյանը` անդրադառնալով հոկտեմբերի 20-ին ՀԳՄ-ում կայացած համագումարին:

 

Միլիտոնյանի հավաստմամբ` նրանք, ովքեր համագումարի ժամանակ գոռգոռում էին եւ փորձում վեճեր սարքել, մի միտում ունեին` խանգարել համագումարի աշխատանքներին:

 

«Ոչ ոք համագումարի օրը չհարցրեց` ո՞վ է այս մարդը, ի՞նչ է ստեղծել ընդհանրապես, որ ուզում է համագումարը տապալել»,- ասաց Միլիտոնյանը:

 

Նա նշեց նաեւ, որ ՀԳՄ-ն բազմաթիվ խնդիրներ ունի՝ սոցիալականից մինչեւ ստեղծագործական: Ըստ Միլիտոնյանի` առաջին հերթին անհրաժեշտ է հասարակության մեջ գրողի դերը բարձրացնել:

 

Ինչ վերաբերում է գրողների սոցիալական վիճակը բարելավելուն, ապա նա նշեց, որ ՀԳՄ-ն այս հարցում օգնել չի կարող, քանի իրենք պետությունից «մի կոպեկ» չեն ստանում: «Հարցի հետ կապված` դիմում եմ բոլոր մեծահարուստներին, ովքեր ի վիճակի են օգնել ՀԳՄ-ին: Մենք մեր տեխնիկան թարմացնելու կարիք էլ ունենք»,- ասաց Միլիտոնյանը:

 

Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ էին ՀԳՄ նախագահի ծրագրային դրույթներից բացակայում գրականագետների եւ թարգմանիչների հետ տարվող աշխատանքների հետ կապված կետերը, եւ ի՞նչ քայլեր պետք է արվեն թարգմանչական գրականությանը եւ գրականագիտությանը աջակցելու համար, Միլիտոնյանը պատասխանեց, թե դրույթներում չկային անդրադարձներ, քանի որ դա այնքան էլ ծրագրային դրույթ չէր:

 

«Եվ հետո` ես անդրադարձել եմ գրահրատարակչական հարցերին, որոնց մեջ են մտնում նաեւ թարգմանչական գրականության հետ կապված հարցերը: Մենք արտասահմանյան գրականության հիանալի ամսագիր ունենք: Թարգմանիչների հնարավորություններն այժմ քիչ չեն, նրանք, գրողների համեմատ, նույն դիրքի են»,- ասաց Միլիտոնյանը: