Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ: Քննարկումը վերաբերել է Ազգային ժողովի պատվիրակությունների կազմավորմանը, ինչպես նաև դրանց գործունեության կարգը սահմանելուն:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ԱԺ նախագահի կողմից ներկայացված նախագծով առաջարկվել է, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ձեւավորման համար յուրաքանչյուր խմբակցություն ներկայացնի երկու պատգամավոր , որոնցից էլ ԱԺ նախագահը պետք է ընտրություն կատարի, թե այդ երկուսից կոնկրետ ով լինի պատվիրակության կազմում: Նախագծում ներկայացված այս առաջարկը դուր չի եկել ԱԺ ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ղեկավարներին: Նրանք առարկել են` պնդելով , որ դա խմբակցությունների իրավունքն է, թե իրենցից ով լինի պատվիրակության կազմում:
Արմեն Ռուստամյանը կարծում է, որ եթե ԱԺ նախագահը հաշվի առնի խմբակցությունների ղեկավարների ներկայացրած առարկությունները և փոփոխություններն իրականացնի ի շահ խմբակցությունների` ՀՅԴ-ի համար նոր կանոնակարգն ընդունելի կլինի: