կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-25 16:25
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանն ուզում է վեր հանել չարաշահումները

Հովիկ Աբրահամյանն ուզում է վեր հանել չարաշահումները

«Մենք ուզում ենք ասել, որ ինքներս պատրաստ ենք յուրաքանչյուր հարցի շուրջ, որն արդիական է, և որի հետևանքով հասարակության մոտ կան խնդիրներ, մտահոգություններ, պատրաստ ենք վեր հանել, քննարկել և հանրությանը տեղյակ պահել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով Մարտի 1-ի հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծին: «Գլոբալ առումով` մենք պատրաստ ենք քննարկել, բայց ,Մարտի 1-ի հետ կապված, եղել են հոդվածներ, ձևակերպումներ, որոնց արդյունքում ընդհանուր հայտարարի չենք եկել», - ասաց ԱԺ նախագահը և նշեց, որ դա է եղել պատճառը, որ նախորդ անգամ հանձնաժողովը չստեղծվեց:

 

Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, գաղափարն ընդունելի է:

 

Աբրահամյանը խոսեց նաև գազի հանձնաժողովի մասին` ասելով. «Ընդդիմության բոլոր առաջարկներն ընդգրկված են այսօրվա նախագծում, և կա բազմաթիվ ավելացված հարցերի շրջանակ, որը մենք ենք առաջարկում, որ քննարկվեն: Բայց տեսնում եք բազմաթիվ քննադատություններ կան: Մենք առաջարկում ենք, որ աշխատեն և արդյունքները լինեն արդյունավետ: Մեր նպատակն է, որպեսզի, եթե կան չարաշահումներ, վեր հանենք»: