Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեքսիկան խիստ բողոք է հայտնել ԱՄՆ-ին երկրի նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնի էլեկտրոնային նամակագրությունը գաղտնալսելու կապակցությամբ. հայտնում է ВВС Russian-ը:
Գերմանական Der Spiegel-ը հրապարակել է ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը, որոնք վկայում են այն մասին, որ հատուկ ծառայությունները լրտեսել են Կալդերոնին, երբ նա դեռևս նախագահ էր։ Ըստ Սնոուդենի՝ Կալդերոնի էլեկտրոնային փոստը կոտրել են դեռ 2010-ին:
Մեքսիակյի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նման քայլն անընդունելի է, անօրինական և հակասում է երկու երկրների բարեկամական հարաբերություններին։
Երկրի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հետաքննել տվյալ տեղեկատվությունը։