|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Ռուսաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ստեֆանի Հոլմսին՝ Կուրսկի շրջան ամերիկացի լրագրողների անօրինական մուտքի կապակցությամբ։ ԱյԴ մասին ասվում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Օգոստոսի 20-ին ՌԴ ԱԳՆ հրավիրված ՌԴ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հոլմսին խիստ բողոք է հայտնվել ամերիկացի լրագրողների սադրիչ գործողությունների առնչությամբ, որոնք անօրինական մուտք են գործել Կուրսկի շրջան՝ Կիևի ռեժիմի հանցագործությունները քարոզելու նպատակով»,-նշել են դիվանագիտական գերատեսչությունից։
Նրանք հավելել են, որ բողոքն արտահայտվել է նաև այն փաստի առնչությամբ, որ ի հայտ են եկել ԱՄՆ-ից մասնավոր ռազմական կառույցների մասնակցության փաստեր Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի տարածք ներխուժման ժամանակ։