|
Փոխարժեքներ
01 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
ՀԳՄ համագումարը սկսվել է: Կրքերը բավականին թեժ են. նախ՝ անհամաձայնություն առաջացավ քարտուղար ընտրելիս: ՀԳՄ անդամ Աշոտ Խաչատրյանը նշեց, որ եթե անգամ մի հոգի դեմ է քարտուղարության անդամներից որևէ մեկին, պետք է հաշվի առնել՝ հավելելով, որ ինքը դեմ է Ավիկ Իսահակյանին:
Քիչ առաջ համագումարը բավականին դժվարությամբ ընտրեց նաև հաշվիչ հանձնաժողով, քանի որ ՀԳՄ անդամներից ոմանք հայտարարում էին, որ իրենց ձայնը ոչ ոք հաշվի չի առել:
ՀԳՄ անդամ Սամվել Բեգլարյանն էլ նկատեց.ՙՈնց որ կոլխոզի ժողով լինի՚:
Ընտրությանը մասնակցում է 263 անդամ: Նշենք, որ արդեն հայտնի երեք թեկնածուներից բացի՝ Հովիկ Հովեյան, Էդվարդ Միլիտոնյան, Դավիթ Սարգսյան, իսկ համագումարն էլ իր հերթին առաջադրեց Ռոմիկ Սարդարյանին: