Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է.«Հանրապետականը որոշել է փոխհատուցել նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանին։ Նրան ավելի վաղ հեռացրել էին ՀՀԿ խորհրդի կազմից, անգամ չէին ընդգրկել ավագների խորհրդում։ Չնայած՝ Ռաֆիկ Պետրոսյանը վստահեցրել էր, որ ՀՀԿ-ից նեղացած չէ, չի հեռանա, հո դավաճան չէ՞։ Հավատարմությունն ըստ էության գնահատվել է։ Նրա թոռանը՝ Գարեգին Պետրոսյանին, ով 2,5 տարի է՝ ԱԺ իրավաբանական վարչության պետի տեղակալն էր, նշանակել են վարչության պետ։ Իսկ նախկին պետ Հայկ Սարգսյանը, ով ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի սանիկն է, տեղափոխվում է մասնավոր ոլորտ։ Այս հաստիքը շատ լուրջ պաշտոն եւ մեծ ձեռքբերում է 29-ամյա երիտասարդի համար՝ մանավանդ այժմ, երբ երկիրն անցել է խորհրդարանական կառավարման ձեւին, եւ առաջնահերթ է ԱԺ-ի դերը։ Բավական է նշել, որ ժամանակին այդ պաշտոնն զբաղեցրել են Վլադիմիր Նազարյանը, նախկին դատախազ Հենրիկ Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ Պետրոսյանի մի որդին՝ Նոր Նորքի թաղապետ Դավիթ Պետրոսյանը, հանկարծամահ է եղել, իսկ մյուս որդին՝ Մհեր Պետրոսյանը, դատապարտվել է սպանության փորձի համար։ Գարեգին Պետրոսյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի երրորդ որդու՝ վճռաբեկ դատարանի դատավոր Տիգրան Պետրոսյանի որդին է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։