Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ էր դիմել քաղաքացի Կ.Մ.-ն և հայտնել, որ աշխատանքային պայմանագրի լուծման արդյունքում գործատուն՝ «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ն, չի վճարել իր աշխատավարձը՝ 62 000 ՀՀ դրամ, և չօգտագործված արձակուրդի դիմաց հաշվարկված փոխհատուցման գումարը՝ 770 000 ՀՀ դրամ. Yerkir.am-ին հայտնում են ԱԻՊԳ-ից:
Ուսումնասիրելով առկա փաստերը մեր իրավաբանական թիմը որոշեց աշխատավարձի և արձակուրդի դիմաց հաշվարկված փոխհատուցման գումարը՝ ընդհանուր 832 000 ՀՀ դրամ, բռնագանձելու պահանջով հայց ներկայացնել դատարան: Ուսումնասիրելով գործի հանգամանքները՝ ԴԱՏԱՐԱՆԸ ՎՃՌԵՑ՝ «Տրանս-Սֆեր» ՍՊԸ-ից հօգուտ հայցվոր Կ.Մ.-ի բռնագանձել 832 000 ՀՀ դրամ, որից 62 000 ՀՀ դրամ չվճարված աշխատավարձ և 770 000 ՀՀ դրամ չօգտագործված արձակուրդի դիմաց հաշվարկված փոխհատուցման գումար, ինչպես նաև տույժ՝ 832 000 ՀՀ դրամի 0.15 տոկոսի չափով յուրաքանչյուր ամսվա համար սկսած աշխատանքային պայմանագրի լուծման օրվանից՝ մինչև պարտավորությունների փաստացի կատարումը:
Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու համար դիմեք՝
Հեռ՝ 094 99 65 04, 096 99 66 04,
Հասցե ՝ք. Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 8։
ՀՅԴ Հրայր Մարուխեան հիմնադրամի աջակցությամբ գրասենյակի բոլոր ծառայությունները անվճար են: