կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-16 12:40
Հասարակություն

Տարոն Մարգարյանի հանդիպումները` Ֆրանսիայում

Տարոն Մարգարյանի հանդիպումները` Ֆրանսիայում

 

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետություն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մի շարք հանդիպումներ է ունեցել. հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից:

 

Նախ, համաժողովի մասնակիցների համար Լիոնի քաղաքապետարանում կազմակերպվել է պաշտոնական հյուրընկալություն: Հյուրընկալության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Ժերար Կոլոմբին` համաժողովի մասնակիցներին հյուրընկալելու համար` այն գնահատելով որպես Երևանի և Լիոնի միջև առկա սերտ համագործակցության ևս մեկ խոսուն ապացույց:

 

Տարոն Մարգարյանը հանդիպել է Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի հետ:Անդրադառնալով Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների ապակենտրոնացված համագործակցությանը՝ Ալեն Մորիսը նկատել է, որ սա լավագույնս խոսում է երկու պետությունների միջև առկա բարեկամական ամուր հիմքերով համագործակցության ընդլայնման մասին:

 

Այնուհետ քաղաքապետը հանդիպել է Ռոն Ալպի ռեգիոնի խորհրդի նախագահ Ժան Ժակ Քեյրանի հետ: Ողջունելով հյուրերին՝ Ժան Ժակ Քեյրանը նախ անդրադարձել է հայ-ֆրանսիական հարաբերություններին և հատկանշել, որ դրանք իրապես բարձր մակարդակի վրա են, ինչը բնավ զարմանալի չէ, քանզի երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամուր հիմքեր ունի: Ըստ այդմ, նա անհրաժեշտ և օրինաչափ է գնահատել Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի անցկացումը, որը, ըստ Քեյրանի, լավագույնս ապացուցում է, որ ոչ միայն երկու երկրների միջպետական հարաբերություններն են անհրաժեշտ բարձրության վրա, այլև միջհամայնքային և ռեգիոնալ կապերը: Ժան Ժակ Քեյրանը նկատել է, որ այդ ամենում, անշուշտ, մեծ դերակատարում ունի ֆրանսահայ համայնքը, որն իր ազդեցիկ տեղն ու կշիռն ունի նաև Ռոն Ալպի ռեգիոնում և լավագույնս ներկայացնում է աշխատասեր ու արարող հայ ժողովրդի տեսակը: