|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Երեկ քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը «Հրապարակ»-ի թղթակցին պատմել է, թե նախօրեին ինչ խայտառակ բարեգործություն է արել Տարոն Մարգարյանը: Որոշել են Ուսուցչի օրվա շրջանակներում, որից արդեն ավելի քան մեկ ամիս է անցել, պարգեւատրել երեւանյան դպրոցների, հավանաբար՝ լավագույն, ուսուցիչներին: Սակայն այդ ընտրությունը վստահվել է դպրոցների տնօրեններին: Նախապես ասել են, թե պարգեւատրման արարողություն է լինելու, որին ընտրյալները պետք է ներկայանան անձնագրերով: Դպրոցների տնօրեններին թվացել է, թե պատվոգրեր են բաժանելու, եւ միջոցառում է լինելու, բայց իրականում նրանց հավաքել են Տերյանի անվան դպրոցի մի անշուք դասասենյակում եւ պահանջել անձնագրերով մոտենալ ու ստանալ ծրարներ: Ով էլ որ անձնագիրը մոռացած է եղել, իրենց ներկայությամբ զանգահարել է տուն եւ ճշտել անձնագրի տվյալները, որպեսզի տեղում գրանցվի, ապա ստորագրություն վերցնելուց հետո միայն ուսուցիչներին են հանձնվել 30 հազար դրամ պարունակող ծրարները:
Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում: