|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Իսպանիայի միապետ Խուան Կարլոսը Գոնդուրասի նոր դեսպանի ընդունելության ժամանակ անհարմար իրավիճակում է հայտնվել: Անսպասելիորեն զանգել է բջջային հեռախոսը, որը Նորին մեծությունը թողել էր պահարանին` մոռանալով անջատել ձայնը: Զանգի երաժշտությունը երեխայի ծիծաղ է հիշեցրել:
Շփոթված թագավորը ներողություն է խնդրել դեսպանից եւ ներկաներից, վերցրել հեռախոսը եւ անջատել հեռախոսը: Ներկաները նրբանկատորեն ձեւացրել են, թե չեն լսել զվարճալի հեռախոսազանգի ձայնը:
Այդ ընդունելությունից հետո լրագրողների համար բամբասանքի նոր թեմա է հայտնվել. փորձում են գուշակել, թե հեռախոսային զանգ-զվարթ ծիծաղը Խուան Կարլոսի թոռներից ո՞ր մեկին էր:
Այս մասին հաղորդում է 1tv.ru-ն: