կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-14 00:32
Հասարակություն

ԶԼՄ-ները՝ մասնակի ազատների խմբից ոչ ազատների խմբին անցնելու սահմանգծում

ԶԼՄ-ները՝ մասնակի ազատների խմբից ոչ ազատների խմբին անցնելու սահմանգծում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի անցկացրած փորձագիտական սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների համաձայն` Հայաստանի լրատական դաշտը գտնվում է մասնակի ազատների ու ոչ ազատների սահմանագծում: Արդյունքները լրագրողներին ներկայացրել է կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Հետազոտությունը նպատակ ուներ պարզել ԶԼՄ-ների ազատության մակարդակը Հայաստանում` հաշվի առնելով իրավական, քաղաքական ու տնտեսական գործոնների ազդեցությունները: Հարցմանը մասնակցել են 50 անկախ փորձագետներ եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Փորձագիտական հարցման եւ վերլուծության հիմքում ընկած է եղել Freedom House միջազգային կազմակերպության մեթոդիկան, չնայած այն, ըստ սոցիոլոգ Վարդան Գեւորգյանի, որոշակիորեն հարամարեցվել է տվյալ հետազոտության խնդիրներին համապատասխան:

Հետազոտությունը պարզել է, որ Հայաստանի ԶԼՄ-ների ազատության ընդհանուր վիճակը բնութագրող գնահատականը կազմում է 58.68 միավոր, այսինքն` մեր երկրի մամուլը գտնվում է մասնակի ազատների խմբից ոչ ազատների խմբին անցնելու վտանգավոր սահմանագծում: Հայաստանի ԶԼՄ-ներն ազատ են գնահատել բոլոր փորձագետների ընդամենը 6 տոկոսը, մասամբ ազատ` 46 տոկոսը, ոչ ազատ` 48 տոկոսը:

Հայաստանի լրատվամիջոցների ազատության մակարդակը, ըստ դրանց գործունեության իրավական դաշտին տված գնահատականների, կազմել է 15.25 միավոր (0-30 միավորի սահմաններում), այսինքն` մասնակի ազատ է, քաղաքական դաշտին տված գնահատականը կազմել է 22.88 միավոր (0-40 միավորի սահմաններում), այսինքն` կրկին մասնակի ազատ է, իսկ տնտեսական դաշտին տված գնահատականը կազմել է 20.51 միավոր (0-30 միավորի սահմաններում), այսինքն, ի տարբերություն նախորդ երկուսի, հայաստանյան ԶԼՄ-ները դասվում են տնտեսապես ոչ ազատների շարքում:

«Այն, որ շատ ժամանակ չեն կարողանում իրենց լրատվամիջոցը ինքնուրույն պահել ու ապավինում են տարբեր տեսակի աջակցությունների, դա է լրատվամիոջոցների ղեկավարներին, աշխատակիցներին դրդրել, որ նրանք այդպիսի գնահատական տան, այսինքն` ոչ ազատ: Քաղաքական առումով նույնպես բավականին դժգոհություններ կան, քանի որ կիսաազատ քաղաքական դաշտում աշխատելը բավականին բարդ է»,- ասաց Աշոտ Մելիքյանը: