Եգիպտոսի ոստիկանական խցում ինքնասպան է եղել ամերիկացի, նախկինում ոստիկան Ջեյմս Հենրին: Նա ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով: Երկրի ոստիկանական հետաքննիչը հայտարարել է, որ հետաքննություն են սկսել՝ պարզելու համար ինքնասպանության պատճառները: Եգիպտոսում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ դա եղել է անկհայտ ինքնասպանություն, իսկ պատճառներից մեկը կարող է լինել այն, որ նրա կալանքը երկարացվել էր 30 օրով. տեղեկացնում է BBC-ն: