կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-05 11:16
Աշխարհ

Մահապատժի դատապարտված ամերիկացին ինքնասպան է եղել վճռի իրականացումից առաջ

Մահապատժի դատապարտված ամերիկացին ինքնասպան է եղել վճռի իրականացումից առաջ

ԱՄՆ Օհայո նահանգի բանտերից մեկում սպանության համար մահապատժի դատապարտված կալանավորն ինքնասպան է եղել մահապատժի իրականացումից մի քանի օր առաջ. հայտնում է Associated Press-ը:

 

44-ամյա Բիլի Սլեյգլին կիրակի առավոտյան կախված են գտել մենախցում: Սլեյգլի փաստաբանները հայտարարել են, որ ապշած են կատարվածից. Սլեյգլի մահվան դատավճիռը չեղյալ համարելու համար իրավական հնարավորությունները դեռ ավարտված չէին։

 

Բիլի Սլեյգլը մահվան էր դատապարտվել 18 տարեկան հասակում։ Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել մի կնոջ սպանության մեջ, որին, կողոպուտի ընթացքում ծեծելով, սպանել էր երկու փոքրիկ երեխաների աչքի առաջ։