Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ամերիկացի Փոլ Սելիան, ով հավակնում էր Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի 50 տոկոսին, կեղծ փաստաթղթեր է ներկայացրել որպես ապացույց: Նման եզրահանգման է եկել ԱՄՆ դատարանը: Սելիային 40 տարվա բանտարկություն է սպառնում խարդախության համար. տեղեկացնում է РБК-ն:
Սելիան պնդում էր, որ 2003-ին հազար դոլարով վարձել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, որ նա կոդ գրի իր StreetFax IT-նախագծի համար: Նաեւ իբր հազար դոլար էլ վճարել է, որ Ցուկերբերգը զարգացնի The Face Book նախագիծը` պայմանով, որ իրեն կհասնի դրա բաժնետոմսերի 50 տոկոսը: 2010-ին Սելիան Ցուկերբերգի դեմ հայց էր ներկայացրել դատարան` ներկայացնելով փաստաթղթեր, որոնք պետք է ապացուցեին 2003-ի գործարքը:
Facebook-ի ներկայացուցիչները դատարանին հայտնել էին, որ Ցուկերբերգն իսկապես աշխատել է Սելիայի StreetFax ծրագրի վրա, սակայն 50 տոկոսի վարկածը բացարձակ սուտ է: