|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում զվարճալի դեպք է գրանցվել: Փիթսբուրգ քաղաքի շքեղ հյուրանոցներից մեկի նախագահական համարներից մեկում անտուն մարդ է գիշերել. հայտնում է lenta.newsper.net-ը:
Ոստիկանությունը ձերբակալել է 48-ամյա Ջեֆրի Ուոթսոնին նախագահական համար ապօրինաբար ներխուժելու համար: Ուոթսոնն ասել է, որ գիշերում է ցանկացած հարմար վայրում:
Թե ինչպես է անտուն տղամարդը ներխուժել հյուրանոց, դեռևս հայտնի չէ:
Նշենք, որ Omni William Penn Hotel-ում, որտեղ մի ժամանակ կանգ է առել նաև ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին, նախագահական համարում մեկ գիշեր անցկացնելն արժե 2,5 հազար դոլար: