|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Նյու Յորքի բնակիչը կազմակերպել է իր կեղծ առևանգումը: 36-ամյա Ռամել Փեթուեյը դիմել է այդ քայլին` ընկերուհուն իր երկշաբաթյա բացակայությունը բացատրելու համար. հայտնում է pravda.ru-ն։
Հարցաքննության ընթացքում Փեթուեյը պատմել է, որ փետրվարի 19-ին նրան կապույտ միկրոավտոբուսով առևանգել է 2 տղամարդ։ Նրան պահել են 2 շաբաթ, իսկ հետո բաց թողել կայանատեղիում։ Սակայն տղամարդու պատմությունը ոստիկաններին կասկածելի է թվացել, և նա շուտով խոստովանել է, որ այդ ամենը հնարել է: Բանն այն է, որ Փեթուեյը 2 շաբաթ խուսափել է իր ընկերուհու հետ հանդիպումից և այժմ շատ է վախենում նրա արձագանքից։