|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ադրբեջանի ԿԸՀ-ն չի ընդունում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ նախնական զեկույցը: Ըստ ԿԸՀ-ի՝ այն վիրավորանք է ադրբեջանցի ընտրողների կամքի հանդեպ։ Այս մասին ասվում է ԿԸՀ-ի հաղորդագրության մեջ. հայտնում է АПА-ն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի`ընտրություններին տված գնահատականը զգալիորեն տարբերվում է 20 այլ միջազգային կազմակերպությունների դիրքորոշումից:
Հիշեցնենք, որ կառույցը մի շարք թերություններ է գրանցել ընտրությունների օրը (հավաքների ազատության սահմանափակում, թեկնածուներին նախընտրական փուլում անհավասար հնարավորությունների ընձեռնում), որի նախնական արդյունքների համաձայն՝ հաղթել է գործող նախագահ Իլհամ Ալիևը։