|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նշանակված ընտրությունները համապատասխանում են գործող օրենքին: «Ես հանդիպել եմ ԿԸՀ նախագահի հետ: Նա դժվար առաջադրանք ունի, բայց խոստացել է արագ աշխատել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գաչեկը՝ հավելելով, որ կուսակցությունները հասցնում են պատրաստել իրենց ցուցակները:
«Իհարկե, քաղաքական առումով անակնկալ էր նրանց համար, բայց մինչ այժմ չենք նկատել, թե սեղմ ժամկետը որևէ խոչընդոտ է առաջացնում ցուցակ կազմելու, թեկնածուներ գրանցելու հարցում: Ի վերջո, կան գործողություններ, որոնք արգելված չեն մինչ քարոզարշավի մեկնարկը: Չկան քարոզարշավի ժամկետի հետ կապված միջազգային չափանիշներ, դրանք վերաբերում են միայն թեկնածուների հավասար հնարավորություններին»,- շեշտեց առաքելության ղեկավարը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք քաղաքական ուժերը կհասցնեն 12 օրվա ընթացքում հանրությանը ներկայացնել իրենց ծրագրերը: