Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը քննադատել է Ադրբեջանում նոր թափ ստացած` քաղակտիվիստների հետապնդման նոր ալիքը: Կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի ղեկավարությանը` դադարեցնել հետապնդումներն ու նախկին քաղբանտարկյալների ահաբեկումը, նաև վերջ տալ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետապնդմանը. հաղորդում է Turan գործակալությունը:
«Այս ձերբակալությունները ստվեր են գցում մինչ այդ Իլհամ Ալիևի կողմից իրականացրած համաներումների վրա և ապացուցում, որ Ադրբեջանում շարունակվում է ընդդիմության և խոսքի ազատության վրա ճնշումը: Երկրի ավելի խոցելի շերտերի վրա ճնշումները համարվում են հասարակության վրա վերահսկողություն սահմանելու գործիք», - նշել է Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենդտը:
Ըստ կազմակերպության տեղեկությունների` վերջին օրերին Ադրբեջանում ձերբակալվել են տասնյակ քաղաքական և հասարակական ակտիվիստներ, ինչպես նաև մի քանի նախկին քաղբանտարկյալներ հարցաքննվել են կամ որոշ ժամանակ անց դարձյալ ձերբակալվել` մարտի 16-ին հայտարարված համաներումից երկու շաբաթ անց:
Freedom House-ը և Amnesty International կազմակերպությունները նաև քննադատել են հայտնի քաղակտիվիստ Բայրամ Մամեդովի ձերբակալությունը, որը ևս ազատ էր արձակվել համաներմամբ: Դատարանում Մամեդովը հայտարարել էր, որ իրեն կտտանքների են ենթարկում, և նրա մարմնի վրա երևում էին կապտուկներ: