կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-10-09 17:45
Հասարակություն

Երևանի պատվավոր քաղաքացիների շարքը համալրվեց եւս երեքով

Երևանի պատվավոր քաղաքացիների շարքը համալրվեց եւս երեքով

Երևան քաղաքի 2795-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ազգային ճարտարապետության զարգացման գործում ունեցած բազմամյա վաստակի և անմնացորդ աշխատանքի համար «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ճարտարապետ Լևոն Իգիթյանին ավագանու նիստին ներկա 52 անդամներից 47-ի «կողմ» քվեարկությամբ շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում:

 

ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» շքանշանակիր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, բեմադրիչ, կինեռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը եւ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, բեմադրիչ, ռեժիսոր Հրաչիկ Աշուղյանը նույնպես արժանացել են «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչման: