կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-31 13:04
Հասարակություն

Երեքով ծեծել էին հարբածին

Երեքով ծեծել էին հարբածին

2014 թ. դեկտեմբերի 23-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա, գանգուղեղային տրավմա և ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1976 թ. ծնված Արման Բ.-ն:

 

Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 01.00-ին, Արարատի մարզի Ավշար գյուղի խանութի մոտ, վիճաբանության ժամանակ, 3 անծանոթ անձինք ձեռքերով ու ոտքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:

 

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արման Բ.-ն վնասվածքները ստացել է 2014 թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վեդի քաղաքում, 1970 թ. ծնված Գևորգ Տ.-ի և 1982 թ. ծնված Էդիկ Մ.-ի հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Գևորգ Տ.-ն և Էդիկ Մ.-ն ձերբակալված են: Կատարվում է քննություն: