կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-30 13:59
Մշակույթ

Երևանի ավագանին հրատապ կարգով Երևանի պատվավոր քաղաքացու կոչում տվեց Հենրիկ Հովհաննիսյանին

Երևանի ավագանին հրատապ կարգով Երևանի պատվավոր քաղաքացու կոչում տվեց Հենրիկ Հովհաննիսյանին

Հայկական հեռուստատեսության հիմնադրման 65 և ծննդյան 85-ամյակների առթիվ, հեռուստատեսության և ռադիոյի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, արվեստի, գիտության և կրթության ոլորտում ունեցած հաջողությունների համար արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի վարիչ Հենրիկ Վահանի Հովհաննիսյանին այսօր Երևանի ավագանիում միաձայն որոշմամբ շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց, թե ինչու է հրատապ այս հարցը, և զեկուցողը պատասխանեց, որ Հանրային հեռուստաընկերությունը միջնորդություն է ներկայացրել՝ կապված նոյեմբերի 28-ին հեռուստաընկերության 65-ամյակի հետ։

Ավագանու անդամ  Իզաբելլա Աբգարյանը տարակուսելի համարեց, որ հարցը ընդգրկված է որպես հրատապ, ըստ նրա՝ դրանով արժեզրկվում է հրատապ հարց ասվածը։

Հիշեցնենք Հենրիկ Հովհաննիսյանի խոսքը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին դեռ 3 տարի առաջ․

«Նիկոլ,

Ինձ հիացնում է քո քաղաքական տաղանդը, իմացությունը, կամքը և սոկրատյան հանգստությունը քո՝ ստուգապես կողմնորոշված պատասխաններում։ Դու գերազանցել ես մեր անկախության շրջանի բոլոր քաղաքական գործիչներին։ Քեզ հակադրվողները պետք է գիտակցեն, որ իրենց յուրաքանչյուրին մեկ առ մեկ տեսնում ու լսում են ամբողջ Հայաստանում ու Սփյուռքում»: