|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր մասնագիտությամբ ճարտարապետ բեյրութահայ Հարություն Իսկահատյանի «Վկայարան Հայկական Ցեղասպանութեան» աշխատության երկրորդ հատորի շնորհանդեսն էր:
Իսկահատյանը տարբեր երկրներում տպագրված` Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունները հավաքագրել և ամփոփել է «Վկայարան Հայկական Ցեղասպանութեան» աշխատությունում, որի առաջին հատորը լույս է տեսել 2010 թվականի սպետեմբերի 2-ին:
Գրքի խմբագիրը Գևորգ Յազճյանն է, առաջաբանը գրել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը: Նա նշել է, որ Իսկահատյանին հաջողվել է Հայոց ցեղասպանության վավերական և սահմռեկեցուցիչ փաստերը դարձնել Հայաստանում և արտերկրում ապրող հայի սեփականությունը:
Գրքի հեղինակն ասաց, որ առաջին հատորում զետեղված են 92 գիր-վկայություններ, իսկ երկրորդում` 55: Գրքի ստեղծման նպատակն է ամբողջ աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնել 1915 թվականին տեղի ունեցած Հայոց մեծ եղեռնի մասին:
Իսկ պատմաբան Գեղամ Բադալյանը նշեց, որ գիրքն ունի հանրագիտական արժեք, քանի որ ներառված են ոչ միայն հուշեր, այլեւ մի շարք տեղանունների եւ անձնանունների մասին ճշգրիտ տեղեկություններ: