Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոսանջյանը հայտնեց, որ Սերժ Սարգսյանին հարց ուղղելու համար ինքը սպառնալիքներ է ստացել ֆեյսբուքյան նամակների տեսքով, եղել են նաեւ հայտարարություններ: Նա, սակայն, վստահեցնում է, որ որեւէ բան չի կարող կաշկանդել իրեն. շարունակելու է նույն ոգով: Փոստանջյանը նշեց նաեւ, որ իրավապահ մարմիններն իրեն պարտավոր են հետեւել, որ որեւէ մեկը հնարավորություն չունենա իր նկատմամբ որեւէ ոտնձգություն իրականացնել:
Առաքել Մովսիսյանի արտահայտությանը եւ մյուս ՀՀԿ-ականների վիրավորանքներին պատասխանել Փոստանջյանը չցանկացավ:
Նա խոսեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշման մասին, ըստ որի` վերջինս ցանկանում է փոփոխություն կատարել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում: Դա ենթադրությունների տեղիք է տվել, որ ԱԺ նախագահը ցանկանում է պատվիրակության կազմից հանել Փոստանջյանին:
Պատգամավորը նախ վստահեցրեց, որ այդ որոշումը ոչ թե Հովիկ Աբրահամյանինն է, այլ Սերժ Սարգսյանի ցանկությունը, հետո հավելեց, որ պաշտոնական գործընթաց չի սկսվել Հովիկ Աբրահամյանի կողմից: Այդ հայտարարության մասին տեղեկացվել է ԵԽԽՎ կանոնակարգի հանձնաժողովին, այն քննարկման առարկա է դարձել Բյուրոյում. կլինի Հայաստանի իշխանության կողմից պաշտոնական քայլ, կլինի նաեւ պաշտոնական արձագանք: