|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԿԳ աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին:
Նախարարը որոշ լրատվամիջոցների հետ զրույցում առաջիկա անելիքների մասին խոսելուց հետո նաև նշեց, որ իր համար փոքր-ինչ անսովոր են իր աշխատասենյակի գույները:
«Տեսնենք, ես պարոն Աշոտյանին խնդրել եմ, որ եթե հանկարծակի գույների մի քիչ փոփոխություն լինի, որևէ անձնական խնդիր չլինի: Շենքն է շատ տպավորիչ դրսից, ներսից էլ վատ չէ»,- ծիծաղելով ասաց Մկրտչյանը:
«Այս ընթացքում Արմեն Աշոտյանը բավականին ակտիվ է եղել սոցիալական կայքերում, արդյո՞ք Դուք նույնպես պատրաստվում եք ակտիվ լինել սոցկայքերում» հարցին նա պատասխանեց. «Ես սոցիալական ցանցերում գրանցված չեմ, չեմ էլ գրանցվելու: Խոստանում եմ հասանելի և թափանցիկ գործունեություն, բայց ոչ` սոցցանցերի միջոցով: Այսինքն` սոցիալական ցանցը կծառայեցնենք ԿԳՆ գործունեության ներկայացմանը, սակայն ոչ իմ անձնական էջից եկող ինֆորմացիայի տեսքով»: