կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-18 09:54
Քաղաքական

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակցին հեռացրել են` «Ֆեյսբուք»-ում «լայք» անելու համար. «Հրապարակ»

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակցին հեռացրել են` «Ֆեյսբուք»-ում «լայք» անելու համար. «Հրապարակ»

«Վանաձորի քաղաքապետարանին կից «Նեցուկ» ՊՈԱԿ-ի աշխատակից Սաթենիկ Ափինյանն աշխատանքից հեռացվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «լայք» դնելու համար։ Նա հուլիսի 10-ին «լայքել» է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկը, ավելի ուշ հեռախոսազանգ է ստացել համադասարանցուց՝ Սուսաննա Դարբինյանից, որը Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանի քույրն է։ Նա փորձել է ճշտել Աժ պատգամավոր էդմոն Մարուքյանի և տիկնոջ կապը։ Ափինյանին չի փրկել անգամ պատասխանը, թե չի ճանաչում Մարուքյանին։ Զրույցից հետո նրան ազատել են աշխատանքից։ Երեկ պատգամավոր Մարուքյանը նույնպես վստահեցրեց, որ Ափինյանին չի ճանաչում, նա իր կուսակիցը չէ, սակայն Մարուքյանը խոստացավ զբաղվել տիկնոջ ոտնահարված իրավունքների հարցով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։