Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոռու մարզի դատախազությունը նույն մարզի դատարան է ուղարկել նախկին ընկերուհուն վարկաբեկելու սպառնալիքով նրանից գումար շորթելու վերաբերյալ քրեական գործը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Բ. Մ-ն իր նախկին ընկերուհուն արատավորող բնույթի մերկ լուսանկար և անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով 2015 թվականի դեկտեմբերին նրանից պահանջել է 600 եվրո գումար: Սակայն նախկին ընկերուհու կողմից նշված պահանջը չկատարելուց հետո Facebook.com ինտերնետային կայքում բացել է համացանցի էջ, որտեղ տեղադրել է նրա մերկ լուսանկարը և այն ավելի լայն շրջանակի անձանց հրապարակելու սպառնալիքով պահանջել և շորթել 600 եվրո:
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ շորթում` անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու պահանջով: