Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է.«Հանրային հեռուստատեսությունում և ռադիոյում դժգոհությունները հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից և տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից աճում են։
Վերջիններս ֆինանսական կասկածելի ծախսեր են անում, այդ թվում՝ ահռելի աշխատավարձեր են նշանակել իրենց և իրենց մտերիմներին, թանկարժեք տեխնիկա են ձեռք բերել, որն աշխատեցնող մասնագետների պակաս կա, չպատճառաբանված կրճատումներ են արել և, ամենակարևորը՝ նյարդային ու անհավասարակշիռ պահվածք ունեն։ Բարձր տոնով խոսելը, դռները խփելն ու հեռանալը, պահի տակ ծնված որոշումները կոլեկտիվին հիմնովին շփոթության են մատնել»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: