|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, որն, ի դեպ, այս օրերին գտնվում է ՌԴ-ում, շարունակում է լռել իր հրաժարականի մասին:
«Իսկ մինչ այդ, տարբեր վարկածներ են շրջանառվում նրա անակնկալ հրաժարականի մասին: Թերթի աղբյուրների պնդմամբ՝ Կարապետյանը Սերժ Սարգսյանի ծննդյան օրը` հենց սեղանի շուրջ, դժգոհել է ՀՀ-ում ստեղծված իրավիճակից: Նա ասել է, թե իրենք այս վիճակը չէին ուզում, սրա համար չէին պայքարում, աշխատում: Նա հռետորական հարց է ուղղել, թե ինչո՞ւ է երկիրն այս ծանր վիճակին հասել, եւ ո՞ւմ է դա ձեռնտու, եւ ինչո՞ւ ինքը չի կարողանում փողոցում ազատ քայլել` տեսնելով աղքատ քաղաքացիներին: Շատերի կարծիքով` նա հենց այդ խոսքերով կոնկրետ ակնարկներ է արել»,- գրում է թերթը: