|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
«Հրապարակը» գրում է «Թեև Երևանի քաղաքապետարանը մտադիր է հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ ամեն գնով բացել Կենդանաբանական այգին, բայց, մեր տեղեկություններով, դեռ շատ աշխատանքներ կան անելու: Բանն այն է, որ այգում սկսված ծավալուն շինարարությունը ոչ մի կերպ չեն կարողանում ավարտին հասցնել մինչև հունիսի 1-ը: Մեզ հայտնի դարձավ նաև, որ քաղաքապետն օրերս այցելել է Կենդանաբանական այգի, դժգոհել շինարարության տեմպերից՝ պահանջելով արագացնել: Սակայն շինարարությունն արագացնելու համար պետք է վարպետներն արտաժամյա աշխատեն, ինչի համար ոչ ոք պատրաստ չէ վճարել՝ «փող չկա»: Զարմանալի չի լինի, որ այգին բացեն՝ «կարմիր լենտը» կտրեն, բայց «ձեռի հետ» շարունակեն շինարարությունը: Ի դեպ, օրերս այգու բնակիչներից մեկը՝ զեբրն է սատկել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։