Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստան ձկան կեր ներկրող 32 տնտեսվարող սուբյեկտ կա, սակայն շուկայում գերիշխողը երկուսն են: Նրանց հետևում բարձրաստիճան պաշտոնյաներ են կագնած:
«Սագատի» և «Սագատի Ֆիշ» (նույ տնտեսվարող սուբյեկտն է` տարբեր կազմակերպություններով), ինչպես նաև «Մխչյան Ֆիշ Ֆուդ» ՍՊԸ-ները գրավում են տվյալ շուկայի ավելի քան մեկ երկրորդը` 80 %-ը:
«Մխչյան Ֆիշ Ֆուդ» ՍՊԸ-ի պաշտոնական բաժնետերը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանն է` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը: Ընկերությունը գրանցված է Աբրահամյանի ծննդավայր Մխչյան գյուղում: Սակայն ոլորտում բոլորը գիտեն, որ ընկերության հետևում կանգնած է Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանն ու իր խնամի Գագիկ Ծառուկյանը Արարատի մարզի Զորակ համայնքում խոշոր ձկնաբուծարան ունեն: Աբրահամյան եղբայրները ձկնաբուծարան ունեն նաև Մխչյան գյուղում, և ներկրած կերը բավարարում է ոչ միայն իրենց տնեսություններին, այլ նաև վաճառքի է հանվում:
««Սագատի» և «Սագատի Ֆիշ» ՍՊԸ-ները նույն հիմնադիրներն ունեն` Տարիել Բարսեղյան, Գարիկ Սլոյան և Ալվինա Գրիգորյանը: Այս եռյակի մասին արդեն գրել են, երբ անդրադարձել էինք նրանց ձկնաբուծական տնտեսությանը: Նրանք մեկ այլ` «ՋԻՏԻԷՍ-ԻՄՄՕ» ՍՊԸ-ով, որտեղ հավասար բաժնեմասեր ունեին, գրանցել են իրենց ձկնաբուծարանը:
Հետաքննական հոդվածը ամբողջովին կարող եք կարդալ այստեղ
: