Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է ․ «ԱԱԾ-ն երեկ հայտնել էր, որ որոշում է կայացվել՝ հերթական պաշտոնյային որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ պետության համար ծանր հետեւանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն առերեւույթ չարաշահելու համար։
Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարության առանցքային վարչություններից մեկի պետը, ՀՀ ֆինանսների նախարարի ազգականների հետ համատեղ, ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի հիմնադիրներին նյութական օգուտ տալու համար իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող մաքսային տեսուչին 2015թ. ցուցում է տվել անտեսել «կարմիր ուղի» ընթացակարգով ՀՀ ներկրված հովանավորվող ընկերության բեռները զննելու պարտադիր պայմանը։
Օգտվելով այդ ցուցումի արդյունքում տեսուչի ցուցաբերած անգործությունից՝ հիշյալ տնտեսվարող ընկերության ներկայացուցիչները Իսպանիայի Թագավորությունից եւ Իտալիայի Հանրապետությունից պարբերաբար Հայաստան տեղափոխված նշված երկրների արտադրության կերամիկական երեսպատման սալիկները հայտարարագրել են որպես շինարարական գիպս՝ նվազեցնելով մաքսային արժեքը, եւ ապրանքների մաքսազերծման ու հարկման համար հիմք հանդիսացող կեղծ հաշիվ-ապրանքագրերի ու դրանց տվյալներով հարկային մարմիններ ներկայացված հաշվարկների օգտագործմամբ մաքսազերծել եւ իրացրել են ՀՀ ներմուծված թանկարժեք շինանյութը։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործը ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շարունակությունն է:
Հիշեցնենք, որ Աֆրիկյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները անցնելու համար, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այդ ժամանակ ֆինանսների նախարարը Գագիկ Խաչատրյանն էր, որն այսօր կալանքի տակ է ԱԱԾ նկուղում: Եւ հիմա կարելի է ասել` ԱԱԾ-ն ՊԵԿ պաշտոնատար անձանց եւ Ֆինանսների նախարարության պաշտոնյաների մասով լուրջ հետքի վրա է դուրս եկել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։