կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-30 12:22
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանը համաձայն է Փաշինյանի հետ

Հովիկ Աբրահամյանը համաձայն է Փաշինյանի հետ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի մեկնարկին անդրադարձավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի եւ ռուս սահմանապահների միջեւ տեղի ունեցած միջադեպի: Պատգամավորը ցավալի եւ տարօրինակ որակեց ռուսական սահմանապահ զորքերի կողմից արված հայտարարությունը, որում, ըստ նրա, անհարգալից վերաբերմունք էր ԱԺ պատգամավորի հանդեպ, նաեւ անընդունելի էր, որ պատգամավորին տրվում էր «արեւմտամետ» գնահատականը:

 

Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ԱԺ նախագահը պահանջել կամ ստացել է միջադեպի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն:

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ դեպքի հաջորդ օրը հեռախոսով խոսել է Փոստանջյանի հետ, վերջինս ասել է, որ Սյունիքից վերադառնալուն պես կհանդիպի եւ դեպքի մասին կխոսի, սակայն, հասկանալի պատճառներով (Սյունիքում անցկացվող ընտրությունների), հանդիպումը չի կայացել: ԱԺ նախագահը նշեց, որ համակարծիք է Փաշինյանի տեսակետի հետ, որ օրենքը պետք է գործի բոլորի նկատմամբ, եւ եթե որեւէ ոտնձգություն կլինի Հայաստանի քաղաքացու հանդեպ, համապատասխան գնահատական կտրվի: Աբրահամյանը տեղեկացրեց, որ առավոտյան ռուս սահմանապահներից ստացել է իր հարցերի պատասխանը:

 

Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ դիմել է ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, որպեսզի նա պարզաբանի, թե ինչ իրավասությունների ներքո են գործել ռուս սահմանապահները: