կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-08 15:15
Քաղաքական

Արա Աբրահամյանը համաձայն չէ Մհեր Սեդրակյանի հետ

Արա Աբրահամյանը համաձայն չէ Մհեր Սեդրակյանի հետ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցումանդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ-ին  անդամակցելու հարցին, նշեց, որ դա նպաստելու է Հայաստան անվտանգության ապահովմանը, նաև լավ պայմաններ է ստեղծելու Ռուսաստանում աշխատող հայերի համար:


«Այդ թեմայի մասին շատ ենք խոսել, և չեմ ուզում կրկնել, որ ԵՏՄ-ի անդամակցությունը լուծում է և' տնտեսական, և' անվտանգության հարցը»,- ասաց նա և հավելեց, որ ԵՏՄ-ի անդամակցությունը հնարավորություն կտա հայ գործարարներին ապրանքներ արտահանել և զարգացնել փոքր և միջին բիզնեսը:



Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի այն կարծիքը, թե Հայաստանը սովոր է ուրիշների լծի տակ ապրելԱրա Աբրահամյանը նշեց. «Նման բան չկա, ի՞նչ է նշանակում ուրիշի լծի տակ ապրել, ասենք` նույն Ֆրանսիան կամ նույն Անգլիան, որը ուրիշ միավորումերի է անդամակցում, լծի տակ ե՞ն մտնում: Մենք պետք է ինչ-որ խմբի միանանք, որ կարողանանք պահպանել մեր իրավունքները»: