Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի հարգարժան հայրենասերի հետ էի զրուցում, ասաց՝ պարո՛ն Աղազարյան, Հովի՛կ ջան, այն, ինչ դուք արեցիք, դա հեղափոխություն չէր, ազգային ազատագրական շարժում էր․ այսօր Ազգային ժողովում ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Հաղթել ենք 90–ականների ճակատամարտը, փառք տվել տղաներին, 2020 թվականին ունեցանք անհաջողություն, որի հետ կապված չպետք է նորից ողբերգություն սարքենք, որովհետև ես համաձայն չեմ այն տերմինի հետ, որ մենք պարտվել ենք, և այլն»,–ասաց Աղազարյանը։
Նրա խոսքով՝ այսօր իշխանությունը շարժվում է խաղաղության օրակարգով, բայց ինքը վստահ չէ, որ հարևան երկիրը պատրաստ է դրան։
«Բայց աշխարհը գիտի, որ մենք ուզում ենք խաղաղություն, դա աշխարհը գիտի։ Հիմա իմ կողմից ոչ հարգելի ընդդիմադիր գործընկերները ի՞նչ են ասում, ասում են՝ Արցախի հետ մեր դիրքորոշումն իրենց համար անընդունելի է, և իրենք այլ տեսակետ ունեն։ Է, թող գան իրենց տեսակետով։ Բարձրացրեք Արցախի անկախությունը ճանաչելու հարց, որը նշանակում է Ադրբեջանին պատերազմ հայտարարել կամ պատերազմական գործողությունները վերսկսկել, հավաքեք ինչ–որ իմաստով տեսանելի աջակցություն, բարձրացրեք այդ հարցը, կգնանք ընտրության՝ մենք մեր ծրագրով, դուք ձեր ծրագրով։ Մեր ծրագիրը որն է՝ մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ չունենք, մենք ունենք մի խնդիր, որ Արցախի ժողովուրդը, փաստորեն, ինքնորոշվում է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա արդարացի ու արագ լուծման հասցնենք»,– ասաց Աղազարյանը։