|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Քիչ առաջ Արարատում ավարտվել է Արարատի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուի հանրահավաքը, որին մասնակցում էր նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Արարատի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածու` ՀՀԿ կողմից առաջադրված Հայկ Հայկյանը և ԲՀԿ-ի թեկնածու Սամվել Բարսեղյանը:
Ամփոփիչ հանրահավաքին ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ կոչ արել ընտրել ՀՀԿ թեկնածուին: Նա նաեւ պարել է քաղաքացիների հետ: Աբրահամյանը հորդորել է լրագրողներին «չկռվացնել» երկու թեկնածուներին, որովհետև ընտրությունները կանցնեն, կգնան, իսկ հետո այդ մարդիկ իրար հետ հաց են ուտելու, հարսանիք են գնալու: Հեռանալիս նա կատակել է` դիմելով ՀՀԿ-ական թեկնածուին. «Հա'յկ, որ չհաղթես, չերևաս աչքիս»: