Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի նախկին տեղակալ Հակոբ Ավագյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով իր հրաժարականի պատճառները: Նա, մասնավորապես, գրել է.
«Հարգելի ընկերներիս և ՓՄՁ համայնքի գործընկերներիս՝ կներեք, որ ուշ եմ արձագանքում ձեր հարյուրավոր զանգերին, նամակներին:
Օրեր առաջ ես ինքս եմ գրել դիմում աշխատանքից ազատվելու խնդրանքով: Բնական է, որ այդ որոշմանը մեկ օրում չեմ եկել, այլ մի շարք հանգամանքներ, փաստեր, իրողություններ իրար հետ համադրելով:
Իհարկե, ինձ մշտապես ճնշել ու պարտադրել է այն պատասխանատվությունն ու վստահությունը, որն ունեցել եմ Ձեր կողմից: Այստեղ դիմանալ/չդիմանալու խնդիր չէր դրված, երբևէ դա ինձ համար խնդիր չի եղել և հանուն նպատակի դիմադրել կարողանում եմ:
Պարզագույն արդյունավետության հարց է, որն ինձ չէր բավարարում: Կարծում եմ դիմումիս տեքստում ամեն ինչ ասված է:
Շնորհակալ եմ Ձեր վստահության, աջակցության համար:
Շարժվում ենք առաջ:
Մոտ ապագայում մեր երազած ծրագրերը կյանքի կկոչենք ավելի արդյունավետ ձևաչափերով»: