կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-12 19:30
Քաղաքական

Շատ անձինք միամտության արդյունքում խարդախության զոհ են դառնում. Մնացական Բիչախչյան

Շատ անձինք միամտության արդյունքում խարդախության զոհ են դառնում. Մնացական Բիչախչյան

Այսօր ինձ դիմել է քաղաքացի, ով ներկայացրեց մի միջադեպ, որի պատճառով շատ անձինք միամտության արդյունքում կարող են խարդախության զոհ դառնալ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սոցիալական ցանցով ինչ որ անհայտ անձ (որը հետագայում է պարզվել) հանդես գալով ԱՄՆ բնակվող իր ընկերոջ տվյալներով, խնդրել է ուղարկել անձնագրի պատճենը, հաշվառման էջով, իբր բանկով գումար ուղարկելու նպատակով, որպեսզի փոխանցի բանակում ծառայող իր որդուն։

Անձնագրի պատճենը պահանջող անձը խնդրել է այն լուսանկարել նաև այնպես, որ անձնագրի տերը նույնպես երևա պատկերում, փաստաթուղթը ձեռքին պահած։

Այնուհետև լուսանկարները ստացած, որպես ընկեր ներկայացած անձը ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան էջը։

Խնդրում ենք անհատական տվյալների, այդ թվում նաև փաստաթղթերի պատճենների տրամադրման առումով լինել ուշադիր և երբևէ դրանք չտրամադրել ոչ իրավասու անձանց, այդ թվում նաև սոցիալական ցանցերի միջոցով։