կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-23 22:01
Իրավական

Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն. Մնացական Բիչախչյան

Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն. Մնացական Բիչախչյան

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.

«ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԵՐԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՈՒՆԵՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու պարտադիր պայմաններից է. 
1. օրինական կարգով վերջին երեք տարին ՀՀ-ում մշտապես բնակվելը,
2.հայերեն լեզվով բացատրվելու կարողությունը,
3. ՀՀ Սահմանդրությանը ծանոթ լինելը:
ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնելու համար ազգությամբ հայերի վրա վերը նշված պայմանները չեն տարածվում: Նրանք կարող են դիմել օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ ՀՀ դիվանագիտական ծառայություն, Հայաստանում գտնվելու դեպքում՝ անձնագրային և վիզաների վարչություն: Ի դեպ, չեն հանձնելու հայերենի և ՀՀ Սահմանադրության իմացության թեստ»: