Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը նշեց, որ նախնական ցուցակների հրապարակման պահի դրությամբ` քվեարկությանը մասնակցող անձանց թիվը կազմում է 2 միլիոն 555 հազար 831:
Օրենքով սահմանված ժամկետում ՀԿ-ներին, քաղաքական կուսակցություններին, շահագրգիռ կազմակերպություններին տրվել է հնարավորություն ցուցակներում առկա անճշտություններ հայտնաբերելիս դիմելու ոստիկանություն, որտեղ ստեղծվել է «թեժ գիծ» ծառայություն: Մինչ ցուցակի հրապարակումը` անճշտությունների վերաբերյալ որևէ դիմում չի եղել:
«Թեժ գիծ» ծառայությամբ ստացվել է 88 զանգ, որից 82-ը եղել են տեղեկատվական բնույթի: Միայն 5 զանգերի հետ կապված է պարզվել, որ հասցեներն են վրիպումով նշված, արդյունքում` սխալները շտկվել են»,- ասաց Բիչախչյանը:
Խոսելով ընտրացուցակներում մահացած անձանց տվյալների հայտվելու մասին` վարչությանը պետը նշեց, որ երբ մարդը մահանում է այլ երկրում, շատ դեպքերում այդ փաստի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է ոստիկանությունում:
Ըստ նրա` մինչև այս պահը ոստիկանությունը պարզել է, որ ցուցակներում առկա են մահացած 5000 մարդու տվյալներ, որոնց մահվան փաստը վկայող համապատասխան փաստաթղթերն այս կամ այն պատճառով բացակայել են համապատասխան մարմիններում: Նրանց անունները հանվել են ընտրացուցակներից: