Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց իր երեկվա հայտարարությունը, թե ինչու է ասել, որ տրանսպորտի թանկացումը կլինի հօգուտ ժողովրդի:
«Երբ լրագրողը ինձ հարց տվեց, որ հանձնաժողովում հայտարարել են, թե չորս անգամ թանկանալու են երթուղայինի գները, ես ասել եմ, որ դա հօգուտ ժողովրդի չէ, պետք է երկար աշխատենք, թանկացումը անենք մինիմալ, որ լինի հօգուտ ժողովրդի, քանի որ թանկացումը անխուսափելի է: Եթե մեկը հայտարարում է, որ թանկանալու է չորս անգամ, ապա դա ի վնաս ժողովրդի է, իսկ եթե նախարարությունը աշխատում է, որ թանկացումը հասցնի մինիմալի, դա հօգուտ ժողովրդի է»,- հայտարարեց Բեգլարյանը:
Ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` տրանսպորտը պետք է թանկանա 5-7 տոկոս, սակայն նախարարը նշեց, որ գազի վերջնական գնից հետո առանձին-առանձին կանդրադառնան երթուղիներին, կհաշվառեն նաեւ երթուղիների հեռավորությունը: