Երևան է ժամանել Թալիշական շարժման առաջնորդ, 1993թ․ Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ Ալաքրամ Ալաքբարի Հումմաթզոդան (հանրությանն առավել հայտնի գնդապետ Հումմաթով անունով (Гумматов, Альакрам Алекпер оглы):
Այցի հիմնական նպատակը ԵՊՀ իրանագիտության ամբիոնում «Թալիշագիտություն» մագիստրական ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելն ու դասախոսությամբ հանդես գալն է: Միջոցառումը կսկսվի ԵՊՀ Չարենցի անվան լսարանում սեպտեմբերի 24-ին` ժամը 13.00-ին:
Ալաքրամ Հումմաթզոդան թալիշական ազատագրական շարժման` առավել կշռադատված քայլերի կողմնակից գործիչներից է և Թալիշստանի անկախության հասնելու ճանապարհը տեսնում է Ադրբեջանի Հանրապետության կոնֆեդերացման մեջ՝ անհրաժեշտության դեպքում ընդհուպ մինչև լիակատար անկախություն:
Հայաստանյան այցի ընթացքում Ա. Հումմաթզոդան հանդիպումներ կունենա ՀՀ հասարակական-քաղաքական և գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ: Այցի երկու օրերը նա անցկացնելու է Արցախում: Նախատեսվում է նաև հանդիպում Արցախի պետական համալսարանում, որտեղ հանդես կգա դասախոսությամբ: