Փոխարժեքներ
29 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
2018-ի սեպտեմբերի 6-ին Լյուբերեցկի շրջանի ոստիկանները ձերբակալել են քաղաքական գործիչ, Թալիշի ազգային շարժման առաջնորդ, հրապարակախոս, բանասեր Ֆահրադին Աբոսզոդային, որի նկատմամբ Ադրբեջանն ավելի վաղ միջազգային հետախուզում էր հայտարարել. հայտնում է РЕГНУМ-ը::
Աբոսզոդան ձերբակալվել է 1 ամսով` նրան Ադրբեջանին արտահանձնելու գործընթացն ապահովելու համար:
Աբոսզոդայի դեմ քրեական գործը հարուցվել է 2018-ի հուլիսի 14-ին: 2017-ին նրան մեղադրել են ազգամիջյան թշնամանք հրարհելու մեջ:
РЕГНУМ -ը նշում է, որ նրա դեմ շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործը իրականում վրեժ է նրա հասարակական-քաղաքական գործունեության համար: Հայտնի է, որ 1994-ին Աբոսզոդան ռեպրեսիաներից խուսափելու համար տեղափոխվել է ՌԴ, այնուհետև` 2005-ին վերադարձել հայրենիք, սակայն կարճ ժամանակ անց դարձյալ մեկնել ՌԴ:
Կայքը հիշեցնում է, որ Աբոսզոդան երկու հայտնի գրքերի հեղինակ է`«Թալիշի չկայացած անկախությունը», «Մտածել անհնարինը. իմ պայքարը Թալիշստանի անկախության համար»: