կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-18 16:19
Հասարակություն

Հայաստանից ՌԴ կիրականացվեն Երեւան-Կալուգա, Երեւան-Վորոնեժ, Երեւան-Դոնի Ռոստով չվերթները

Հայաստանից ՌԴ կիրականացվեն Երեւան-Կալուգա, Երեւան-Վորոնեժ, Երեւան-Դոնի Ռոստով չվերթները

Ռուսաստան ՌԴ քաղաքացիների տեղափոխման նախնական գրաֆիկի համաձայն՝ կիրականացվեն Երեւան-Կալուգա, Երեւան-Վորոնեժ, Երեւան-Դոնի Ռոստով չվերթները. այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։

Նշվում է՝ Երեւան-Կալգու NGT753 չվերթը կիրականացվի հունիսի 23-ին տեղական ժամանակով ժամը 08:00-ին: Չվերթը հնարավոր է միայն ՌԴ քաղաքացիների համար, ովքեր բնակվում են Մոսկվայում, Մոսկվայի, Վլադիմիրի, Իվանովի, Կալուգայի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի, Յարոսլավի, Բրյանսկի, Օռլովսկի, Լիպեցկի, Տամբովի, Վորոնեժի, Կուրսկի, Պսկովի, Նովգորոդի, Վոլոգդայի, Կոստրոմսկի, Նիժեգորոդսկի, Պենզայի, Ուլյանովսկի, Կալինինգրադի մարզերում, Մորդովիայի Հանրապետությունում:

Երեւան-Վորոնեժ NGT747 չվերթը կիրականացվի հունիսի 23-ին տեղական ժամանակով ժամը 16:00-ին: Չվերթը հնարավոր է միայն այն ՌԴ քաղաքացիների համար, ովքեր բնակվում են Վորոնեժի, Բելգորոդի, Կուրսկի, Օռլովսկի, Բրյանսկի, Տուլայի, Կալուգայի մարզերում, Մոսվկայում, Մոսկվայի, Վլադիմիրի, Ռյազանի, Նիժեգորոդսկի, Պենզայի, Սարատովի, Լիպեցկի, Տոմբովի, Վոլգոգրադի, Ռոստովի, Կալինինգրադի մարզերում, Մորդովիայի Հանրապետությունում:

Երեւան-Դոնի Ռոսով NGT751 չվերթը կիրականացվի հունիսի 24-ին տեղական ժամանակով ժամը 10:00-ին: Չվերթը հնարավոր կլինի միայն այն ՌԴ քաղաքացիների համար, ովքեր բնակվում են Ռոստովի, Վորոնեժի, Աստրախանի մարզերում, Ադիգեայի Հանրապետությունում, Կալմիկիայի Հանրապետությունում, Կրասնոդարի երկրամասում, Ստավրոպոլի երկրամասում, Ղրիմի Հանրապետությունում, Սեւաստոպոլում:

Չվերթների համար գրանցվել կարելի է սույն հղմամբ. տեղերի քանակը սահմանափակ է: