Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ՌՈ պետ Սամվել Ղուկասյանն իր մտերիմներին, ընկերներին ՊՆ համարանիշեր է նվիրել, որպեսզի նրանք առանց խոչընդոտի երթեւեկեն: Բանն այն է, որ ՀՀ ՃՈ-ում ներքին հրահանգ կա ՊՆ համարանիշեր ունեցող մեքենաներին չտուգանել: Անգամ եթե փողոցում տեղադրվախ տեսախցիկներն արձանագրում են ՊՆ մեքենաների խախտումները, կազմված տուգանքի ակտերը հասցեատերերին չեն ուղարկվում:
Թերթը զրուցել է ՀՀ ՃՈ պետ Արսեն Գալստյանի հետ՝ պարզելու, թե ինչու է ՊՆ-ն արտոնյալ. «Դա ներքին հրահանգ չէ, այլ պարզապես նրանց երթեւեկությունը կարգավորում է ՌՈ-ն: Խախտման դեպքում իրենք ենթարկվում են կարգապահական տույժի»: Ահա հենց այստեղ էլ «թաղված է» շան գլուխը: Այսինքն՝ ՌՈ պետն իր ընտրությամբ է որոշում՝ ում տույժի ենթարկել, ում ոչ: Դրա համար էլ ունի յուրայիններին բաժանված համարանիշեր, որոնք մայրաքաղաքում երթեւեկում են ինչպես պատահի կամ ում վրայով պատահի: Իսկ թե ով պետք է տույժի ենթարկի ՌՈ պետին, կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: