|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ից հրավիրվում է ԱԺ արտահերթ նստաշրջան:
Նա նաև նշեց, որ ԱԺ գազի հարցերով հանձնաժողովն առաջարկել է օրակարգում ընդգրկել գազի հարցերի ուսումնասիրության արդյունքները, ինչը հարուցեց Հովիկ Աբրահամյանի դժգոհությունը: Վարչապետը տարակուսեց, թե ինչու պետք է կառավարության նախաձեռնած արտահերթ նստաշրջանում քննարկվեն պատգամավորների կազմավորած հանձնաժողովի հարցերը: Դավիթ Հարությունյանն էլ ասաց, որ եթե վարչապետը համաձայն չէ, ուրեմն պետք է հանել այդ հարցը:
Հովիկ Աբրահամյանը հարցրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից, թե ո՞րն է խնդիրը: Նա էլ պատասխանեց, որ փոքր զեկուցում է լինելու ընդամենը, որոշել են կառավարության նախաձեռնած նիստում այդ հարցը քննարկել, որովհետև հանձնաժողովի գործունեության ժամկետը մոտենում է ավարտին:
«Բայց որքանո՞վ է դա կոռեկտ: Ընդդիմությանը կսկսի քննադատել դա, բացի այդ` այդ հանձնաժողովը չորս բլոկ հարցերից միայն երեքն է ավարտել: Ինչո՞ւ պետք է կառավարության նախաձեռնած նիստում այդ հարցը քննարկվի»,- դժգոհեց վարչապետը, եւ հարցը հանվեց օրակարգից: