կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-23 17:45
Քաղաքական

Միշտ հիշեք, որ ստի ոտքը կարճ է. Սուրեն Մանուկյան

Միշտ հիշեք, որ ստի ոտքը կարճ է. Սուրեն Մանուկյան

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը ԱԺ այտարարությունների ժամին ելույթով է հանդես եկել:

Հարգելի' խորհրդարան, հարգելի' ժողովուրդ

Ուզում եմ անդրադառնալ Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկության հետ կապված` որոշ անձանց կողմից հնչեցրած գնահատականներին: Փորձ է կատարվում Ընտրական օրենսգրքի նախագծի չընդունման պատճառը բարդել քվեարկությանը բացակայած դաշնակցական պատգամավորների վրա՝ որակելով որպես սաբոտաժ: Սիրելի՛ ժողովուրդ, քանի որ փորձ է արվում ապատեղեկատվության միջոցով թյուրիմացության մեջ գցել հանրությանը, այդ իսկ պատճառով ուզում եմ որոշակի պարզաբանումներ մտցնել իմ դիրքորոշման հետ կապված:

Հարգելի՛ գործընկերներ, նախ հիշեցնեմ, որ ես, լինելով Տավուշի մարզից ընտրված պատգամավոր, առաջիններից մեկն էի, ով Դաշնակցության որոշումից առաջ միացավ համաժողովրդական շարժմանը՝ Տավուշի ընտրողների պահանջով, դրա արդյունքում նույնիսկ ես ստացա կուսակցական պատիժ:

Ես ներկայացնում եմ մի կուսակցություն, որը եթե որոշեր սաբոտաժ անել, ապա խմբակցության բոլոր անդամներն էլ չէին քվեարկի: Իսկ ինչպես գիտեք` Դաշնակցությունը կողմ է քվեարկել, իսկ ես իմ անձնական խնդիրների պատճառով չեմ կարողացել մասնակցել այդ քվեարկությանը, իսկ իմ դիրքորոշումը ոչնչով չի տարբերվում և չի կարող տարբերվել կուսակցության որոշումից:

Կոչ եմ անում այն անձանց, ովքեր փորձում են էժանագին քայլերով աղավաղել կուսակցության հստակ դիրքորոշումը, դադարեցնել  այդ հակադաշնակցական անպտուղ գործելաոճը:

Միշտ հիշեք, որ ստի ոտքը կարճ է: