|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհում բավականաչափ բնական գազ կա, և պետությունը կարող է ռուսական գազին այլընտրանք գտնել. այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«…Փառք Աստծո և՛ աշխարհում բավարար նավթ կա, և՛ գներն են ընդունելի: Բնական գազն էլ բավարար է, պայքար կա մեր շուկայի համար բնական գազ մատակարարող հիմնական խաղացողների միջև: Այլընտրանք կա, կարելի է այն գտնել»,-ասել է Լուկաշենկոն:
Բելառուսն այն կարծիքին է, որ անհրաժեշտ է վերանայել ռուսական գազի գինը 2020 թվականի համար՝ իր «ճիշտ և արդար մակարդակում» բնութագրմամբ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Լուկաշենկոն նշել էր, որ ներկա պայմաններում Մինսկի համար ռուսական գազը պետք է լինի հազար խմ-իհամար 40-45 դոլարի սահմաններում, այլ ոչ թե 127 դոլար, ինչպես հիմա է: